Քաղաքական Միջազգային 

Մարտի 19-ին Թրամփը կհանդիպի Բրազիլիայի նախագահի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 19-ին Սպիտակ տանը կհանդիպի բրազիլացի իր գործընկեր Ժաիր Բոլսոնարի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից տարածած հայտարարությանը:

«Նախագահ Թրամփը և Բոլսոնարին կքննարկեն պաշտպանության, առևտրային քաղաքականության աճի և Վենեսուելայում ժողովրդավարության վերականգնմանը վերաբերող հարցեր»,-ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ, կքննարկվեն նաև երկու երկրների դերը Վենեսուելայի մարդասիրական օգնության տրամադրման մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բոլսոնարի այցն ԱՄՆ տեղի կունենա մարտի 17-19-ը: Այս հանդիպումը Թրամփի հետ կլինի առաջինը:

Նույն շարքից