Քաղաքականություն 

Բանակն ինքը կարիք ունի պաշտպանության. Նախախորհրդարան

analitik.am

Բանակն ինքը կարիք ունի պաշտպանության` կեղծիքից ու կաշառակերությունից, բռնությունից ու սոցիալական անարդարությունից, որոնք ներթափանցում են զինված ուժեր հանցավոր վարչախմբի ջանքերով: Այս մասին հայտարարություն է տարածել «Նախախորհրդարանը»՝ Հայոց բանակի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում:

Ուղերձում նաեւ ասվում է.

«Նախախորհրդարանը շնորհավորում է հայ ժողովրդին ազգային բանակի 22-րդ տարեդարձի առթիվ: Սա քաջ ու անձնուրաց, հայրենիքին անմնացորդ նվիրված մարդկանց տոնն է։

Հայոց բանակը ստեղծվեց պատերազմի ահեղ օրերին ողջ ազգի հավաքական ուժով ու ջանքով, կամավորության ու անձնուրացության ոգով, եւ հենց դա ապահովեց մեր հաղթանակը, ազատությունն ու արժանապատվությունը:

Մենք շնորհավորում ենք հայ զինվորներին ու սպաներին, ազատամարտիկներին, կամավորներին, բոլոր նրանց, ովքեր  առնչվել են բանակի կայացմանը։ Շնորհավորում ենք ողջերին ու զոհվածներին եւ խոնարհվում ենք նրանց եւ նրանց հիշատակի առաջ։

Այս տոնական օրը մենք ցավակցում ենք զինադադարից հետո բանակում նահատակված զինվորների ընտանիքներին: Հայոց բանակը պաշտպանում է ժողովրդին ու պատկանում է ժողովրդին, միաժամանակ բանակն ինքը կարիք ունի պաշտպանության` կեղծիքից ու կաշառակերությունից, բռնությունից ու սոցիալական անարդարությունից, որոնք ներթափանցում են զինված ուժեր հանցավոր վարչախմբի ջանքերով: Մայոր Վահե Ավետյանի սպանությունը, գնդապետ Արտակ Բուդաղյանի վրա մահափորձը, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի բանտարկությունը ակնհայտ կերպով բացահայտում են քրեական օլիգարխիկ համակարգի իրական վերաբերմունքը հայոց բանակի պատվի ու արժանապատվության հանդեպ:

Այսօր մեր զինված ուժերի համար հիմնական սպառնալիքը եւ գլխավոր փորձությունը ոչ այնքան հակառակորդի ռազմական հարձակման վտանգն է, որքան իշխանության ապօրինի ոտնձգությունները բանակի սահմանադրական կարգավիճակի դեմ: Դրա ապացույցը այսպես կոչված «արտակարգ իրավիճակներում» բանակը հասարակության դեմ օգտագործելու, այսինքն գաղութային ադմինիստրացիայից ձերբազատումը բանակի միջոցով ճնշելու խայտառակ որոշումն է: Սակայն մենք վստահ ենք, որ վճռական պահին բանակը կլինի ժողովրդի կողքին ու կնպաստի, որ այն անցնցում լինի։

Հաճախ ասում են, որ բանակը Հայաստանի ամենակայացած կառույցն է: Իրականում, բանակում արտացոլված են այսօրվա տապալվող պետական համակարգի բոլոր արատներն ու թուլությունները: Այնտեղ եւս սողոսկել է վաշխառության հեղձուցիչ թաթը եւ թափանցել է արտագաղթի ախտը։

Մենք մաղթում ենք մեր բանակի սպայական կազմին հավատ առ Հայաստանի ապագան, համոզվածություն, որ գաղութացումից ազատագրումը իրականանալու է եւ աներեր կամք՝ հայ ժողովրդի պաշտպանության գործում։

Նշելով զինված ուժերի տարեդարձը, մենք հաստատում ենք նոր որակի ազգային ժողովրդավարական ու ինքնիշխան պետություն կառուցելու մեր պատրաստակամությունը, որի երաշխավորն ու հպարտությունն է լինելու Հայոց Բանակը:

Նախախորհրդարանը շնորհավորում է հայ ժողովրդին ազգային բանակի 22-րդ տարեդարձի առթիվ: Սա քաջ ու անձնուրաց, հայրենիքին անմնացորդ նվիրված մարդկանց տոնն է։

Հայոց բանակը ստեղծվեց պատերազմի ահեղ օրերին ողջ ազգի հավաքական ուժով ու ջանքով, կամավորության ու անձնուրացության ոգով, եւ հենց դա ապահովեց մեր հաղթանակը, ազատությունն ու արժանապատվությունը:

Մենք շնորհավորում ենք հայ զինվորներին ու սպաներին, ազատամարտիկներին, կամավորներին, բոլոր նրանց, ովքեր  առնչվել են բանակի կայացմանը։ Շնորհավորում ենք ողջերին ու զոհվածներին եւ խոնարհվում ենք նրանց եւ նրանց հիշատակի առաջ։

Այս տոնական օրը մենք ցավակցում ենք զինադադարից հետո բանակում նահատակված զինվորների ընտանիքներին: Հայոց բանակը պաշտպանում է ժողովրդին ու պատկանում է ժողովրդին, միաժամանակ բանակն ինքը կարիք ունի պաշտպանության` կեղծիքից ու կաշառակերությունից, բռնությունից ու սոցիալական անարդարությունից, որոնք ներթափանցում են զինված ուժեր հանցավոր վարչախմբի ջանքերով: Մայոր Վահե Ավետյանի սպանությունը, գնդապետ Արտակ Բուդաղյանի վրա մահափորձը, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի բանտարկությունը ակնհայտ կերպով բացահայտում են քրեական օլիգարխիկ համակարգի իրական վերաբերմունքը հայոց բանակի պատվի ու արժանապատվության հանդեպ:

Այսօր մեր զինված ուժերի համար հիմնական սպառնալիքը եւ գլխավոր փորձությունը ոչ այնքան հակառակորդի ռազմական հարձակման վտանգն է, որքան իշխանության ապօրինի ոտնձգությունները բանակի սահմանադրական կարգավիճակի դեմ: Դրա ապացույցը այսպես կոչված «արտակարգ իրավիճակներում» բանակը հասարակության դեմ օգտագործելու, այսինքն գաղութային ադմինիստրացիայից ձերբազատումը բանակի միջոցով ճնշելու խայտառակ որոշումն է: Սակայն մենք վստահ ենք, որ վճռական պահին բանակը կլինի ժողովրդի կողքին ու կնպաստի, որ այն անցնցում լինի։

Հաճախ ասում են, որ բանակը Հայաստանի ամենակայացած կառույցն է: Իրականում, բանակում արտացոլված են այսօրվա տապալվող պետական համակարգի բոլոր արատներն ու թուլությունները: Այնտեղ եւս սողոսկել է վաշխառության հեղձուցիչ թաթը եւ թափանցել է արտագաղթի ախտը։

Մենք մաղթում ենք մեր բանակի սպայական կազմին հավատ առ Հայաստանի ապագան, համոզվածություն, որ գաղութացումից ազատագրումը իրականանալու է եւ աներեր կամք՝ հայ ժողովրդի պաշտպանության գործում։

Նշելով զինված ուժերի տարեդարձը, մենք հաստատում ենք նոր որակի ազգային ժողովրդավարական ու ինքնիշխան պետություն կառուցելու մեր պատրաստակամությունը, որի երաշխավորն ու հպարտությունն է լինելու Հայոց Բանակը»:

Նույն շարքից