Ethiopian Airlines ավիաընկերության Բոյինգ-737 օդանավը կործանվել է Ադիս Աբեբայից Նայրոբի թռչելու ճանապարհին: Այս մասին հայտնում BBC-ն:
Օդանավում եղել է 149 ուղևոր և անձնակազմի 8 անդամ:
Օդանավը կործանվել է Ադիս Աբեբայի օդանավակայանից օդ բարձրանալուց մի քանի րոպե անց:
BBC News-ը հայտնում է, որ օդանավում եղել է 33 երկրի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Իսրայելի, Նորվեգիայի քաղաքացի:
Օդանավում եղել են նաև Ռուսաստանի քաղաքացիներ՝ Ալեքանդրա Պոլյակովա, Ալեքսանդր Պոլյակով, Սերգեյ Վյալիկով:
Ավիավթարի պատճառների մասին դեռ չի հայտնվում: