Քաղաքական 

Իրան մեկնած Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտնվել է անհարմար իրավիճակում

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, ով այցով մեկնել էր Իրան, հայտնվել է անհարմար իրավիճակում:

Բանն այն է, որ Իրանի նախագահի և ԱԳ նախարարության պաշտոնական կայքերի անգլալեզու տարբերակներում Մամեդյարովը ներկայացվել է որպես Իրանում Ադրբեջանի նորանշանակ դեսպան:

Սխալը շտկվել է միայն մեկ օր անց:

Հավելենք, որ Մամեդյարովն Իրանում քննարկել է նաև ԼՂ հակամարտության հարցը: Թեհրանը նշել է, որ կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը:

 

 

Նույն շարքից