Քաղաքականություն 

Գեներալ Մանվել Գրիգորյանը շնորհավորել է Բանակի օրվա կապակցությամբ

analitik.am

Բանակի օրվա կապակցությամբ այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոն էր այցելել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն ընտանիքի և մարտական ընկերների հետ։ Մանվել Գրիգորյանն անդրադարձավ հունվարի 19-ի լույս 20-ի գիշեր ադրբեջանական դիվերսիոն գործողությունների հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին. «Սաղ բանակը, զինվորը Արմեն Հովհաննիսյաններ են։ Նրանք հերոսներ են, նրանք ևս մի անգամ ապացուցեցին, որ հայ զինվորը, հայ տղամարդը ի վիճակի ա 24 ժամ պաշտպանելու իր մորը, քրոջը, երկիրը, պետությունը։ Հերոսները միշտ էլ ծնվելու են, որովհետև մենք հերոս մայրեր ունենք»։

Գեներալի խոսքով՝ այսօր, հաշվի առնելով պատերազմի վտանգը, մեզ պետք է համախմբվել և միասնական գործել։

«Մեզ, առաջնահերթ,  հացից կարևոր զենք ա պետք մատակարարել առաջնագծին։ Որ հերոս սերժանտի պես տղերքը զենք-զինամթերք ունենան, կարենան դիմակայել թշնամուն։ Լավ գիտեք, որ ադրբեջանցին համ ֆինանսապես ա ուժեղ, համ օր-օրի վրա զինվում ա։ Ուզենք, չուզենք՝ մենք էլ պիտի զինվենք, մեր զինվորին պատրաստ պահենք,- ասաց նա՝ ավելացնելով։

Որպեսզի բանակը մարտունակ լինի ու զինվորի պակաս չլինի անհրաժեշտության դեպքում «Բաքու հասնելու համար», գեներալը կին լրագրողներին հորդորեց ամուսնանալ. «Ջահել աղջիկներ եք, ամուսնացեք, էրեխեք ունեցեք, որ էթան սահմանը պահեն։ Ուրիշի վրա մի գցեք»

Նույն շարքից