Բարի օր Հասարակություն 

Աշխարհի եռակի չեմպիոն Քելլի Քեթլինն ինքնասպանություն է գործել

analitik.am

ԱՄՆ-ում 23 տարեկան հասակում ինքնասպանություն է գործել հեծանվասպորտի աշխարհի եռակի չեմպիոն Քելլի Քեթլինը։ Այս մասին հայտնում է VeloNews-ը։

Երիտասարդ մարզուհու մարմինը, նրա հոր խոսքերով, հայտնաբերվել է Կալիֆորնիայում գտնվող տանը։ Մահվան պատճառներն ու հանգամանքները չեն հայտնվում։

Քելլի Քեթլինն աշխարհի չեմպիոն հռչակվել է 2016, 2017, 2018 թվականներին։ Ռիոյում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ նա ԱՄՆ-ի հավաքականի կազմում դարձավ արծաթե մեդալակիր։

Նույն շարքից