Չինաստանում երկրի Քաղաքացիական ավիացիայի կարգադրությամբ ավիաընկերությունները դադարեցրել են Boeing 737 MАХ օդանավերի օգտագործումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով չինական Caijing պարբերականին։
Պարբերականը գրում է, որ չինական ավիաընկերությունները մոտ 60 Boeing 737 MАХ ունեն։ Ինտերֆաքսի փոխանցմամբ, չինական ավիաընկերություններին առաջարկել են վերոնշյալ մոդելի փոխարեն օգտագործել Boeing 737-800։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին հերթական ավիավթարը տեղի ունեցավ Boeing 737 MAX օդանավի մասնակցությամբ։ Այս անգամ վթարը տեղի ունեցավ Եթովպիայում, ինչի արդյունքում 157 մարդ զոհվեց, այդ թվում՝ անձնակազմի 8 անդամ։
2018 թվականին էլ Boeing 737 MAX կործանվել էր Ինդոնեզիայում։ Վերոնշյալ ավիավթարի ադրյունքում զոհվել էր 189 մարդ։