Բարի օր Հասարակություն 

Հույն զբոսաշրջիկը երեկ կործանված օդանավի հրաշքով փրկված միակ ուղևորն է

analitik.am

Հույն տուրիստ Անտնիոս Մավրոպուլոսը մարտի 10-ին կործանված օդանավի միակ ուղևորն է, ով չէր հասցրել նստել օդանավը։

Հիշեցնենք, որ Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 օդանավը կործանվեց Եթովպիայում։ Ավիավթարի արդյունքում զոհվել են բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները՝ 157 մարդ։

Greek Reporter-ի հետ զրույցում հույնը պատմել է, որ ուշացել է երկու րոպե, դա տեղի է ունեցել ուղեբեռի հետ կապված խնդրի արդյունքում։

Հավելենք, որ օդանավը վթարի ենթարկվեց Ադիս Աբեբայից Նայրոբի թռչելու ժամանակ, օդ բարձրանալու մի քանի րոպե անց։

Նույն շարքից