Հասարակություն գլխավոր 

Ով է Forbes-ում հայտնված հայուհին և ինչպես է ինքնուրույն վաստակել իր միլիարդանոց կարողությունը /լուսանկարներ/

Օրեր առաջ ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակեց աշխարհի ամենահարուստ մարդկանց անունները, որտեղ կարելի է գտնել նաև ամերիկաբնակ հայուհի Կարոլին Ռաֆայելյանին։

Հայուհու կարողությունը գնահատվում է 1 միլիարդ դոլար։ Նա իր կարողությունը ստեղծել է ինքնուրույն։

Կարոլինը ծնվել է 1966 թվականին, Արևմտյան Հայաստանից փրկված հայ փախստականների ընտանիքում։ Հենց Կարոլինի ծնված տարին նրա հայրը ոսկերչական ընկերություն է ստեղծել։

Դպրոցն ավարտելուց հետո աղջիկը որոշել է շարունակել հոր գործը և սկսել է ոսկերչական զարդեր ստեղծել։

Սեփական Alex&Ani ընկերությունը Ռաֆաելյանը ստեղծել է 2004 թվականին՝ այն անվանելով իր աղջիկների անունով։ Հատկապես հայտնի են Կարոլինի ընկերության զարդերը՝ հորոսկոպի նշանների և ԱՄՆ-ի Ազատության արձանի տեսքով։

Հայուհու փորքիկ բիզնեսն աստիճանաբար մեծացել է, 2015 թվականին դրա տարեկան շրջանառությունն արդեն կազմում էր 230 միլիոն դոլար, կես տարի անց՝ կես միլիարդ։ Այդ ժամանակ էլ բացվում է մոտ 70 խանութ։

Բացի ոսկերչական իրարի բիզնեսից, Կարոլին Ռաֆաելյանն ունի Teas and Javas սրճարանների ցանց։ Նա նաև գործունեություն է ծավալում գինու աշխարհում։

Կարոլին Ռաֆաելյանը բարերար է։ Նա հսկայական գումարներ է նվիրաբերում հայկական հիմնադրամներին, իսկ 2015 թվականին սկսեց վաճառել CAMP HAIASTAN թևնոցները։ Ստացած եկամուտն ուղղվում է ԱՄՆ-ում հայ երեխաների կրթությանը։

Նույն շարքից