Քաղաքական գլխավոր 

Նիկոլ Փաշինյանն իր խոսնակին գործուղել է Ռուսաստան մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպելու նպատակով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Կարապետյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է կայացրել։ Որոշման մեջ մասնավորապես ասված է․

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին 2019 թվականի մարտի 10-12-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպելու նպատակով:

2. Վլադիմիր Կարապետյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ճանապարհածախսի, գիշերավարձի և օրապահիկի հատուցումը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Նույն շարքից