Քաղաքական Միջազգային գլխավոր 

Աշխարհում ամենաշատ զենք վաճառող երկրները․ Զենքի վաճառքի ծավալներն աճել են

Աշխարհի խնդիրների հետազոտության ստոկհոլմյան ինստիտուտի (SIPRI) զեկույցի համաձայն, 2014-18 թվականների կտրվածքով աշխարհում ամենաշատ զենքը վաճառել են ԱՄՆ-ն ու Ռուսաստանը։

Ռուսաստանը մասնավորապես գտնվում է երկորդր հորիզոնականում։ 2009-13 թվականների հետ համեմատած Ռուսական զենքի վաճառքը նվազել է 17 տոկոսով, ինչը պայմանավորված է  Հնդկաստանի և Վենեսուելայի կողմից գնվող զենքի ծավալների կրճատմամբ։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։

Գործակալությունը գրում է, որ 2014-18 թվականներին Վենեսուելան գնել է 96 տոկոսով ավելի քիչ զենք, իսկ Հնդկաստանը՝ 42։

Ընդհանուր առմամբ Ռուսաստանը զենք է վաճառել 48 երկրի։

2014-18 թվականներին աշխարհում ամենաշատ զենք վաճառել է ԱՄՆ-ը։ Նշյալ ժամկետում ԱՄՆ-ի զենքի վաճառքի ծավալներն աճել են 36 տոկոսով։ Ամերիկյան զենքի հիմնական գնորդները Մերձավոր Արևելքից են՝ 52 տոկոս։

ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ զենք է վաճառել 98 երկրի։

Հավելենք, որ ամենաշատ զենք վաճառած երկրների հնգյակում հայտնվել են նաև Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը։

2014-18 թվականներին աշխարհում զենքի վաճառքի ծավալներն աճել են 7,8 տոկոսով։

Նույն շարքից