Քաղաքականություն 

Սեյրան Օհանյանը մեկ առ մեկ ողջունել է «Եռաբլուրում» հավաքվածներին

analitik.am

Հունվարի 28-ին Բանակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» այցելած Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին տեսնելու և իրենց խնդիրները բարձրաձայնելու համար պանթեոն էին գնացել մահացած զինծառայողների, զոհված ազատամարտիկների մայրերը, «Զինվոր և իրավունք» կազմակերպության անդամները։

Մինչև ծաղկեպսակներ դնելը Սեյրան Օհանյանը մեկ առ մեկ ողջունեց «Եռաբլուրում» հավաքվածներին՝ ազատամարտիկներին, ԵԿՄ անդամներին, զոհվածների հարազատներին։

Ղարաբաղյան պատերազմին մասնակցած ազատամարտիկներն առողջական և սոցիալական խնդիրների համար գումար և այցելություն էին խնդրում նախարարից։

Հավաքվածներին հետաքրքրում էր նաեւ զինծառայողների աշխատավարձերի բարձրացման հարցը։

Զինծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալական ու բնակարանային խնդիրներով նախարարի հետ  հանդիպում խնդրող «Զինվոր և իրավունք» կազմակերպության անդամներին Սեյրան Օհանյանը խոստացավ ընդունել հունվարի 31-ին՝ ճաշից հետո

Նույն շարքից