Բարի օր Հասարակություն 

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի բարեկամ ժողովրդին

analitik.am

Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայում  տեղի ունեցած ավիավթարի հետ կապված։

«Խորը վշտով տեղեկացանք Նայրոբի ուղևորվող Ethiopian airlines ավիաընկերության օդանավի կործանման մասին։ Մեր ցավակցություններն ենք հայտնում Եթովպիայի բարեկամ ժողովրդին, համբերություն ենք մաղթում ավիավթարի արդյունքում զոհվածների հարզատներին»,-ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհվեց 157 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 8 անդամ։

Նույն շարքից