Ռուսաստանի Ֆրոլովո քաղաքում մարտի 10-ին մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում կա մեկ զոհ, երեք վիրավիոր։ Այս մասին հայտնում է bloknot-volgograd.ru-ն։
Բախումը տեղի է ունեցել, երբ դաղստանցիներից մեկի հետ կապված խնդիրեր են առաջացել։ Խնդիրները լուծելու համար 6 դաղստանցի են ժամանել դեպքի վայր, ներխուժել հայ-ադրբեջանական ընտանիքի պատկանող խանութ-գրասենյակ։ Բախումը կրել է տնտեսական բնույթ, հայ-ադրբեջանական ընտանիքի բոլոր անդամները գործարարներ են։
Ականատեսներից մեկի խոսքերով, առաջինը կրակ բացել են դաղստանցիները, ինչի արդյունքում զոհվել է մեկ մարդ, նա հայ է, գործարար։
Վիրավորներից 2-ը դաղստանցի են, այդ թվում նա, ով կրակ է բացել։ Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Դեպքի վայրից փախուստի դիմած 4 դաղստանցիները հայտնաբերվել են և բերման ենթարկվել։