ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարավից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը այսօրվանից սկսած Սյունիքի հովտային գոտում (Մեղրի, Ագարակ, Կապան և հարակից բնակավայրեր) ցերեկը կհասնի +20․․․+24, Տավուշի հովտային գոտում (Իջևան, Բերդ, Բագրատաշեն և հարակից բնակավայրեր) +20․․․+22, Արարատյան դաշտում և Երևանում +16․․․+17 աստիճանի»։