Քաղաքական 

Շարունակելու եմ կարծիքս հայտնել․ Արսեն Թորոսյանը՝ Փաշինյանի հետ բանավեճի մասին

Այսօր՝ մարտի 11-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես է վերաբերում որոշ բժիշկների հայտարարություններին, որ իր կողմից իրավապահներին գրություններ ուղարկելը համարվում է գործ տալ, ասաց, որ չի պատրաստվում որևէ կերպ մեկնաբանել դա․ «Ես իմ պարտքն եմ համարում ցանկացած իրավախախտման մասին հայտնել իրավապահներին։ Եթե կա որևէ պաշտոնյա, ով չի հայտնում իրավախախտումների մասին, նա թաքցնում է այդ իրավախախտումը»։

Թորոսյանը խոսեց նաև օրեր առաջ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած բանավեճի մասին՝ նշելով, որ իր կարծիքը միշտ հայտնել է և շարունակելու է հայտնել․ «Դուք երևի տեսաք, թե մենք ինչ լավ քննարկում ունեցանք»։

Նույն շարքից