Քաղաքականություն 

Հայ Արիական Միաբանության՝ Հայոց բանակի 22-ամյակի առթիվ հայտարարությունը

analitik.am

Հայ Արիական Միաբանության՝ Հայոց բանակի 22-ամյակի առթիվ հայտարարությունը:

 

«Շնորհավո՛ր հայ ռազմուժի վերածննդի 22-ամյակը

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը համոզված են, որ մեր պետական զինուժը ոչ միայն ինքնապաշտպանական խնդիրներ ունի լուծելու, ինչը կատարում է փառքով, այլեւ՝ ազատագրական, ինչն էլ հաստատել է Արցախյան ազատամարտում:

Ասել եւ ասում ենք՝ հայոց բանակն իրականում այնքան տարեկան է, որքան ապրում է մեր մոլորակում արարչածին հայ ազգը, իսկ հայ տեսակը գոյություն ունի արարչագործության սկզբից… եւ ունի ռազմի ու զորության Աստված՝ Վահագնը, որին դառնալով կվերագտնի իր բնատուր ուժն ու կարողությունները: Մեր զինուժը արդիականացնելով իր զինատեսակներն ու մարտավարական հնարամտությունները՝ պետք է առավել զորավոր ու հեռահար նպատակներ ստանձնի տարածաշրջանում:

Ինչպես բազմահազարամյա հայոց բանակը, այնպես էլ 22-ամյա վերածնված հայկական զինուժը փառապանծ պատմություն ու անցյալ, նաեւ մարտական ուղի ունի, ինչը պետք է շարունակել:

Եվ փա՜ռք բոլոր ժամանակների հայ մարտիկներին, ովքեր պայքարեցին ու նահատակվեցին հանուն եւ վասն ազգի ու հայրենիքի: Այդօրինակ վերջին սխրանքը տեսանք տակավին վերջերս, երբ հայկական 9 դիրքապահներ հերոսաբար հետ մղեցին ադրբեջանական շուրջ 30 հոգանոց հատուկ պատրաստվածություն անցած հրոսակներին՝ սատկացնելով եւ վիրավորելով մոտ 25-ին՝ տալով ընդամենը մեկ զոհ-նահատակ:

Հայը, առավելապես հայ ռազմիկը պետք է զարթնեցնի իր տիեզերագենը եւ իր բնատուր ուժը գործադրելով իր ռազմի եւ զորության Աստծո գլխավորությամբ, փառահեղ նախնյաց ճանապարհով պիտի վերատիրի Հայկական բնաշխարհ-լեռնաշխարհին ու համախմբի հայությանը վերամիավորված հայրենիքում: Արցախի ու հարակից հայապատկան տարածքների ազատագրումը միայն առաջին քայլն է այդ ճանապարհին:

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը պնդում են նախկին բոլոր հայանպաստ ու հայրենատիրական առաջարկները եւ հավաստում, որ պատրաստ են պատկան մարմինների հետ գործել ու նպաստել, որպեսզի.

- Հայկական բանակը դառնա համահայկական, որ սփյուռքյան հատվածի կամավորականները կարողանան անարգել պաշտպանել հայի շահերն ամենուր:

- Մեր զինուժը գործի ոչ թե 50 կամ 100 հազարանոց զորքով, այլ ճկուն կառուցվածք որդեգրի, որ դառնա ազգ-բանակ եւ անհրաժեշտության դեպքում հանդես գա որպես միլիոնանոց զորագունդ:

- Հայաստանում բոլորը՝ մեծից փոքր, տղամարդ, թե կին, հանրային կյանքում անցնեն նախապատրաստական ուղի եւ տիրապետեն զենքից օգտվելու, ռազմագիտական առաջնային գիտելիքների:

Եվ քանի որ Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս պատերազմը վերսկսելու սպառնալիքներով, իսկ Թուրքիան շարունակում է տիրել Արեւմտյան Հայաստանին, Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը հայտարարում են, որ.

- Շարունակելու են համագործակցության փորձերը Ադրբեջանում եւ Թուրքիայում գործող ծպտյալ հայերի ու հայկական կառույցների հետ՝ այդ երկրների իշխանության մեջ ներթափանցելու ուղղությամբ:

- Շարունակելու են համագործակցության փորձերը նաեւ քուրդ, թալիշ, լեզգի եւ այլ ազգային փոքրամասնությունների հետ:

Սա պետք է դարձնել նաեւ պետական քաղաքականություն, որպեսզի պատերազմի վերսկսումը որեւէ թյուրքական պետության կողմից՝ դառնա այդ երկրի կազմաքանդման ու ոչնչացման առիթ: Որպեսզի Բաքվի ռազմատենչ հայտարարությունները այս անգամ ավարտվեն հենց Բաքվում ու՝ վերջնականապես: Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ողջունում են նաեւ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ-ASALA) աշխուժացման փորձերը եւ պատրաստ են աջակցել հայ վրիժառուական սրբազան գործին: Սա շատ կարեւոր հանգամանք է, քանզի թյուրքական 6 երկրներ վաղուց կազմել են համաթուրքական դաշինք եւ կրկին հոխորտում են երբեւե չգոյ «մեծ թուրանի» կամ «մեծ Ադրբեջանի» ստեղծման մասին, ինչը նախատեսում է Հայաստանի իսպառ վերացում բուն հայկական հողերում՝ Հայկական լեռնաշխարհում:

Փառապանծ ուղի անցած հայ գաղտնի բանակի ի հայտ գալը խիստ անհրաժեշտություն է, քանի որ ադրբեջանական ահաբեկիչները պատրաստվածություն են անցնում Անկարայում, իսկ մարտական փորձություն՝ սիրիական իսլամիստ ընդդիմադիրների մոտ, համագործակցելով նաեւ «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման հետ:

Այս փաստը պետք է մտահոգի ինչպես հայությանը, այնպես էլ եվրոպական Բալկաններից մինչեւ ռուսական Սախա-Յակուտիա եւ չինական Ույղուրստան, ինչպես եւ ռուսական Թաթարստանից մինչեւ իրանական ու արաբական սփռված տարածքների բնակիչներին, որոնք «մտնում» են մեծ թուրքական հորջորջվող պետության մեջ:

Եվ այսօր՝ հունվարի 28-ին, Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են 22-ամյա ու վերհառնող հզոր հայոց բանակի ծնունդը եւ մաղթում փառահեղ ու մշտական հաղթանակներ՝ հանուն հայոց հողահավաքի ու ազգահավաքի»:

Նույն շարքից