Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մարտի 10-ին Եթովպիայում կործանված Ethiopian Airlines ավիաընկերության օդանավի ուղևորների թվում ՌԴ երեք քաղաքացի է եղել։ Նրանցից երկուսն ամուսնական զույգ են՝ Ալեքսանդր և Եկատերինա Պոլյակովները։
Մինչև ճակատագրական չվերթը, Կատյան նույնիսկ հասցրել է տեսանյութ պատրաստել՝ հայտնելով, որ սպասում են Ադիս Աբեբայի օդանավակայանում, որտեղից 1,5 ժամ հետո օդանավն օդ է բարձրանալու։
Հիշեցնենք, որ օդանավում վթարի պահին եղել է 157 մարդ։ Բոլորը զոհվել են։