Բարի օր Հասարակություն 

Ծխախոտի գնի բարձրացումը կհանգեցնի ծխախոտային ինդուստրիայի ծնկի բերելուն ու ազգին զանգվածային կերպով թութունի վրա նստեցնելուն․ Իմ քայլի պատգամավոր

analitik.am

Ծխելու դեմ պայքարի շրջանակներում ծխախոտի գնի բարձրացումից միակ բանը, որը կլինի, դա ծխախոտային ինդուստրիայի ծնկի բերելն ու ազգին զանգվածային կերպով թութունի վրա նստեցնել կլինի՝ համեմված մեծ «սև» շուկայով։

Չմոռանամ նշել, մի բան էլ կլինի. էականորեն կկրճատվեն ՀՆԱ-ն ու բյուջետային մուտքերը, իսկ գործազրկությունն ահա էականորեն կավելանա։

Դե իսկ թութուն ծխողները որքան առողջ կլինեն, դա արդեն թողնում եմ ձեր դատին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Նույն շարքից