Հասարակություն 

Մոսկվա թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում․ Ռումբի մասին ահազանգ է եղել

Բահրեյնից Մոսկվա թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Վայրէջքի պատճառը ռումբի մասին ահազանգն է։ Համապատասխան բովանդակությամբ նամակը հայտնաբերվել է օդանավի զուգարանում։

Օդանավը պետք է վայրէջք կատարեր Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում։ Այս պահին մասնագետները ստուգումներ են իրականացնում։

Նույն շարքից