Քաղաքականություն 

Հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազը և ՄԻԵԴ նախագահը

analitik.am

Ստրասբուրգում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ գլխավոր դատախազը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Եվրոպական դատարանի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման գործում:

 

Հանդիպմանն, ի թիվս այլ կարևոր հարցերի, քննարկվել են ՀՀ դատախազության և Եվրոպական դատարանի միջև ուղղակի համագործակցության, դատարանի նախադեպերի արդյունավետ կիրառման և այդ առումով դատախազների մասնագիտական կարողությունների բարձրացմանն առնչվող հարցեր:

Նույն շարքից