Հասարակություն 

Բացարձակ իշխանության հասնելը փչացրեց Փաշինյանին․ Նարեկ Սամսոնյան

Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես` ԱգիտՊրոպ
(1984)

Այսօր Արփինե Հովհաննիսյանը հերթական հետաքրքիր փաստաթուղթն է հրապարակել, որտեղ զետեղված է իշխանությունների ՊԱՇՏՈՆԱԿԱՆ մոտեցումը Հանրային հեռուստաընկերության վերաբերյալ: Իշխանության գալուց անմիջապես հետո Փաշինյանն ու իր թիմը մեծ սպասելիքներ էին արթնացրել քաղաքացիների շրջանում, բայց ինչպես ասում են իշխանությունը փչացնում է մարդուն: Բացարձակ իշխանության հասնելը ՓՉԱՑՐԵՑ Փաշինյանին բացարձակապես և արդեն այսօր հրապարակված փաստաթղթից կարդում ենք, որ Հանրայինի գործառույթները լինելու են`
-գաղափարական (ի՞նչ գաղափար) ներգործություն ժողովրդական լայն զանգվածների վրա (պրոպագանդա)
-պետական (պետությունը Նիկոլն է) քաղաքականության և դրա նպատակների տարածում (ագիտացիա)` ժողովրդական լայն զանգվածների վրա որոշ ուղղությամբ քաղաքականապես ներգործում:

Այ հիմա հասկացա՞ք, թե ինչ գործ ունի Պետրոսը Հ1-ում և ընդհանրապես ինչո՞ւ է Հանրայինը վերջին շրջանում տալիս ու անցնում Սերժի Հայաստանի Հանրայինին: Այո այո, սիրելի ժողովրդական լայն զանգվածներ` ձեր ականջներին երկաաաար լափշաներ կախելու և ձեր հպաաարտ գիտակցության վրա ազդելու համար: Ու հիմա էսքանից հետո, եթե մեկը կանգնի ու ասի, որ ինքը ԱգիտՊրոպ եզրույթը համարում է Սովետական եզրույթ իրան ուղիղ ուղարկում ենք Հանրային Հեռուստաընկերություն` Պետրոսին հյուր: Ցանկալի է նախկիններին ակտիվ հայհոյող, երկար կանաչ տաբատով և չարոխներով ինչ-որ կոլոտ զանգված լինի հրավիրյալը:

Հ.Գ. ԱգիտՊրոպ ունեցել են բացառապես ավտորիտար և տոտալիտար համակարգերը, բայց գրեթե միշտ դրանք տապալվել են հենց այդ նույն ԱգիտՊրոպի օգնությամբ: Հիմա մեր Ինքնաթիռներով ու ուղաթիռներով ընտանյոք հանդերձ ֆռֆռացող վարչապետը բռնեց էդ ուղին, որտեղ անկումն անխուսափելի է: Լավ մնացեք

Նարեկ Սամսոնյան

Նույն շարքից