Քաղաքական գլխավոր 

ՆԱՏՕ-ում հասկանում են նկատառումները, որոնցով Հայաստանն առաջնորդվել է Սիրիա խումբ ուղարկելով, բայց դիրքորոշում չունեն

Այսօր՝ մարտի 11-ին, Երևանում այցով գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրաը լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Սիրիա հայկական խումբ ուղարկելու հարցի մասին, հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն պաշտոնապես որևէ դիրքորոշում չի որդեգրել այդ հարցի շուրջ․ «Անկեղծ եթե լինեմ, չեմ էլ կարծում, որ նման դիրքորոշում ՆԱՏՕ-ն կորդեգրի»։

Ապատուրայը հայտնեց, որ վերոնշյալ հարցն այսօր քննարկել են ՀՀ ԱԳ և ՊՆ նախարարաների հետ․ «Ես լսեցի նրանց և այն, թե ինչու է Հայաստանը նման քայլի դիմել։ Դուք իհարկե տեղյակ եք ԱՄՆ-ի և այլոց դիրքորոշումներին այս հարցում։ Պարզապես ես ուզում եմ ասել, որ հասկանում ենք, այն նկատառումները, որով Հայաստանն օգնության ձեռք է մեկնում այդ համայնքին»։

Նույն շարքից