Քաղաքականություն 

ՌԴ-ն կվերսկսի օգնել Ուկրաինային՝ Կիևում նոր կառավարություն ձևավորվելուց հետո

analitik.am

Ռուսաստանը կվերսկսի Ուկրաինային ֆինանսական եւ էներգետիկ ոլորտներում օգնել` Կիեւում նոր կառավարություն ձեւավորվելուց հետո: Ռուս վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այդպիսի առաջարկություն է արել`Ուկրաինայի հետ պայմանավորվածությունները կատարելն ապահովելու վերաբերյալ նախագահ Պուտինի հանձնարարությանը:

Ուկրաինան ռուսական վարկ կստանա, եթե անգամ ընդդիմությունն իշխանության գա։ ՌԴ վարչապետը նշել է, որ այդ աշխատանքը կարելի է անել «միայն այն ժամանակ, երբ հասկանանք, թե ինչ տնտեսական ուղղություն կունենա նոր կառավարությունը, ով է այնտեղ աշխատելու, եւ ինչ օրենքներ են նրանք ունենալու»:

Այդ առաջարկությունն աջակցություն էր ստացել նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մեդվեդեւը որպես օրինակ էր բերել Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ իր անձնական պայմանավորվածությունները գազի վճարումների վերաբերյալ:

Նա հիշեցրել էր, որ Ուկրաինան գումար եւ որոշ առավելություններ էր ստացել, սակայն չնայած դրան, Ուկրաինան այս տարի ձեռնամուխ չի եղել գազի պարտքը մարելուն, որը կազմում է 2,7 միլիարդ դոլար:

«Ավելին, Ուկրաինան նորից ժամանակ է խնդրում եւ չի մարում ընթացիկ վճարումները», - ասել է Մեդվեդեւը:

«Այսինքն, նրանք չեն վճարում նույնիսկ ցածր սակագներով» - հարցրել է Պուտինը: «Նույնիսկ ցածր սակագներով էլ նրանք մեզ ասում են, որ ի վիճակի չեն վճարել», - հաստատել է Մեդվեդեւը:

Նույն շարքից