Այս տարի պարբերաբար Երևան կժամանեն Եվրազեսի ներկայացուցիչների առանձին պատվիրակություններ և աշխատանքային խմբերի անդամներ` համապատասխան օրենսդրական դաշտի նախապատրաստման համար, ինչի կապակցությամբ 2014թ. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվից կտրամադրվի 10 մլն դրամ: Որոշման նախագիծը այսօր Կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը:
Նա նշեց, որ հատկացված գումարի շրջանակում նախատեսվում է իրականացնել ժամանող պաշտոնատար անձանց տրանսպորտային սպասարկումը, հյուրասիրությունն ու ներկայացուցչական մյուս ծախսերը: