Լոնդոնում ապամոնտաժել են Մայքլ Ջեքսոնի արձանը «Լքելով Նեվերլենդը» ֆիլմի շուրջ ծավալված սկանդալի պատճառով։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Նշվում է, որ երգչի արձանը գտնվում էր Լոնդոնում և տեղադրվել է 2014 թվականին, սակայն այսօր այն արդեն ապամոնտաժվել է։
Հայտնի է, որ արձանը հանելու որոշումը կայացրել է թանգարանի ադմինիստրացիան՝ վավերագրական ֆիլմի թողարկումից հետո, որը նվիրված է երկու տղամարդու՝ 37-ամյա Ջեյմս Սեյֆչակի և 41-ամյա Ուեյդ Ռոբսոնի կյանքում տեղի ունեցած իրադարձություններին։ Վերջիններս Ջեքսոնի հետ ընկերություն են արել մանուկ հասակում, սակայն մեծանալով հասակացել են, որ դարձել են երգչի բռնության զոհը։