Մարտի 12-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի կունենա Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ Արցախ մեկնեց մարտի 11-ին։ Ստեփանակերտում նրանց դիմավորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։