Հասարակություն 

Պետրոս Ղազարյանի փոխնախարար կնոջ ունեցվածքը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նորանշանակ տեղակալ Ժաննա Անդրեասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Ժ. ԱՆդրեասյանը հայտարարագրել է բնակարան: Ներկայացված են նաև տվյալներ՝ դրամական միջոցների և եկամտի մասին, իսկ շարժական գույք հայտարարագրված չէ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը հայտարարագրել է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա 1 359 474 ՀՀ դրամ դրամական միջոց: Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 613 977 ՀՀ դրամ:

Նշված եկամտից 259 320 ՀՀ դրամը, 193 996 ՀՀ դրամը, 113 356 ՀՀ դրամը և 2793 ՀՀ դրամը գոյացել է չորս տարբեր աշխատավարձերից: Եկամուտների հանրագումարի նշված թվից 44 512 այլ եկամուտներ են:

Ժ. Անդրեասյանը պաշտոնը ստանձնել է փետրվարի 15-ին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից