«Հրապարակը» գրում է, որ մեկ շաբաթ է՝ Սերժ Սարգսյանն Արցախում է։ Արցախում Վազգեն Սարգսյանի 60–ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը մասնակցելուց հետո ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը դեռ չի վերադարձել։ Երեկ երեկոյան նա պիտք է վերադառնար։ Դա Երրորդ նախագահի ամենաերկար արձակուրդն է։
Հիշեցնենք, որ երեկ ընտանիքի հետ Արցախ է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա Արցախում մասնակցելու է ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստին, որը կայանալու է այսօր՝ մարտի 12-ին։