Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ը մինչև շաբաթվա վերջ Վենեսուելայից դուրս կբերի իր բոլոր դիվանագետներին

Մինչև այս շաբաթվա վերջ ԱՄՆ-ը ետ է կանչելու իր բոլոր այն դիվանագետներին, ովքեր դեռ գտնվում են Վենեսուելայում։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Պոմպեոն նշել է, թե որոշումը պայմանավորված է նրանով, որ Վենեսուելայում ամերիկացի դիվանագետների ներկայությունը սահմանափակում է Վաշինգտոնի քաղաքականությունը, իսկ երկրում իրավիճակն ավելի է վատանում։

Հիշեցնենք, որ ամերիկացի դիվանագետների մի մասը Վենեսուելան լքել էին դեռ հունվարի 27-ին։ Որոշումը կայացվել էր անվտանգության նկատառումներից ելնելով։

Նույն շարքից