Քաղաքական 

Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարը տեղափոխվեց Ճարտարապետության պետական կոմիտե

Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Մասիս Բաղդասարյանը իր դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից, ինչի մասին ՀՀ կառավարության նիստին զեկուցեց քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը և խնդրեց հավանություն տալ վերոնշյալ որոշմանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ Մասիս Բաղդասարյանը տեղափոխվելու է այլ պաշտոնի և զբաղեցնելու է Ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Նույն շարքից