Մայամիում ձերբակելել են իռլանդացի հայտնի մարտիկ Քոնոր Մաքգրեգորին: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ նշելով, որ Քոնորին ձերբակալել են այն բանից հետո, երբ վերջինս կոտրել է իրեն նկարահանել ցանկացող երկրպագուի սմարթֆոնը:
BBC-ն գրում է, որ մարզիկին մեղադրում են կողոպուտի մեջ:
Տուժող երկրպագուն իր հեռախոսը գնահատել է 1000 դոլար: