Հասարակություն 

Սինգապուրում արգելել են Boeing 737 Max օդանավերի թռիչքները

Սինգապուրում ավիաանվտանգության հարցերով գործակալությունը ժամանակավորապես արգելել է Boeing 737 Max օդանավերի թռիչքները: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Եթովպիայում կործանվեց հերթական օդանավը: Ինչպես գրում է BBC-ն, վերոնշյալ մոդելի օդանավերը չեն կարող մուտք գործել Սինգապուր և օդ բարձրանալ Սինգապուրից:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհվեց 157 մարդ:

Ողբերգական ավիավթարից հետո Չինաստանը ևս ժամանակավորապես արգելել է իր ավիաընկերություններին օգտվել Boeing 737 Max օդանավերից:

Նույն շարքից