Քաղաքականություն 

Խաղաղությունը հնարավոր է, եթե Հայաստանը հանձնի Ադրբեջանին 5 շրջանները. Ռուսաստանցի գործիչ

Ռուսաստանցի հասարակական-քաղաքական գործիչ Ալեքսանդր Դուգինը մեկնաբանել է ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

«Իմ կարծիքով, պետք է ոչ թե լսել Փաշինյանին, այլ նայել նրա գործողությունները: Եթե նա իրոք հանդիպի Ադրբեջանի նախագահի հետ, դա նշանակում է, որ նա շարժվում է հարցը ռացիոնալ լուծելու ճանապարհով, պատրաստ է հանդիպել, քննարկել ճանապարհային քարտեզը… Աշխարհաքաղաքական տեսանկյունից եկել է այս հարցում որոշում կայացնելու ժամանակը»,-ասել է Դուգինը:

Ռուսաստանցի գործչի խոսքերով, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, եթե Հայաստանը հանձնի 5 շրջանները: Նա նաև պնդել է, որ հենց այս մասին են բանակցել Հայաստանի նախորդ իշխանությունները:

  • 1.3K
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 2
  •  
  •  
  •  
    1.3K
    Shares

Նույն շարքից