Քաղաքական 

Նրանք, ովքեր համարվում են ազգային բանակ ստեղծողները թշնամիներ էին համարվում. Պարույր Հայրիկյան

Ազգային բանակ ստեղծելն այդքան հեշտ չի եղել, նրանք, ովքեր համարվում են ազգային բանակ ստեղծողները թշնամիներ էին: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ նշելով, որ տեսագրություններ կան, ձայնագրություններ կան․ «Գերագույն խորհրդի արձանագրություններ կան, ինչպես էր ԱԻՄ-ն ասում պետք է շուտափույթ բանակը ստեղծել և ինչպես էր Վազգեն Սարգսյանն ասում՝ մենք ռուսների հետ պայմանավորվել ենք, որ հայ տղաները պետք է ծառայեն Վանաձորում: Ասում էին՝ 50 հազար մարդ ինչպե՞ս է ծառայելու Վանաձորում, ռուսական բատալիոնո՞ւմ: Անգամ չգիտեին, թե բատալիոնն ինչ է»:

Հայրիկյանի խոսքերով, բանակի ստեղծման հարցում քայլ առ քայլ հնարավոր եղավ հասնել ազգային բանակ ստեղծելուն. «Այսօր ձեզանից քանիսը գիտի հայկական բանակի ռեզերվիստների մասին: Բանակ նշանակում է գործող բանակ և դրանից շատ ավելի մեծ պահեստազոր: Քանի տարի է առաջարկում եմ, նույնիսկ ծառայությունս եմ առաջարկել: Ես պատրաստ եմ այդ գործին նվիրվել: Մենք չունենք պահեստազոր: Իսկ եթե հարևան պետությունը զորավարժություն է սկսում, պետք է տեսնի, որ մեր բանակի կողքին կա 100 հազարանոց պահեստազոր»:

Նույն շարքից