Այսօր առավոտյան կրկին փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջան-Իրան սահմանին: Այս մասին հայտնում են Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ ադրբեջանական կողմից սահմանը խախտողներին կարգադրել են ետ գնալ և զգուշողական կրակոց են արձակել:
Սահմանախախտները չեն ենթարկվել հրամանին և կրակ են բացել: Ադրբեջանի սահմանային ծառայության ներկայացուցիչների պատասխան կրակի արդյունքում սահմանախախտներից մեկը զոհվել է մյուսները դիմել են փախուստի:
Հայտնվում է, որ սահմանախախտները դեպքի վայրում թողել են թմրանյութ, որը ցանկացել են անցկացնել սահմանը:
Ադրբեջան-Իրան սահմանին օրեր առաջ ևս փոխհրաձգություն էր տեղի ունեցել, ինչի արդյունքում ադրբեջանցի զինծառայող էր զոհվել: