Քաղաքականություն 

Գողին չի կարելի, ոչ ոսկի վստահել, ոչ էլ գումար. Գ. Եղիազարյան

analitik.am

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանությունը» ժամանակին ՀՀԿ-ի հետ մասնակցել են կենսաթոշակային բարեփոխումներին միտված գործընթացին: Այս մասին այսօր` հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

«Ցավոք սրտի, այսօր էլի հայտնվել են մարդիկ, որոնք ինչ-որ փոքր խմբի դժգոհությունը փորձում են վերագրել իրենց: Վազում են կողքերը կանգնեն նկարահանվելու համար, այդ թվում նաեւ պատգամավորներ: Այդ պատգամավորները այդ քննարկումներին շատ լավ մասնակցել են, ես էլ եմ իրենց հետ սեմինարների եղել: Այսօր էլի գնալ կանգնել ասել, թե տեղյակ չեն, ճիշտ չէ»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը եւ ավելացրեց, որ դա ապագային միտված շատ ճիշտ քայլ է:

Ասուլիսին հրավիրված ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն էլ ավելացրեց, որ  ինքն այն կարծիքին է, որ գողին չի կարելի, ոչ ոսկի վստահել, ոչ էլ  գումար: «15 տարի առաջ  Հայաստանում, ոչ ոքի մտքով չէր անցնի, որ տոննաներով ոսկի կվերցնեն եւ կվաճառեն ու հետո ոսկին կթանկանա: Ես մի հարց ունեմ. ասենք, որ գյուղերում 15 միլիոն տվեցին, թե կովերի ստինքները ոնց լվանան, այդ փողերի հետեւից ինչ-որ մեկը գնա՞ց: Պատահական շատ բան եմ հիշում: Երբ նայում եմ հետադարձ ճանապարհին, տեսնում եմ, թե ոնց ա հալածվել, բզկտվել մեր երկիրը: Էս էլ եմ մտածում, որ տանում են զխկտվեն»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Նույն շարքից