Քաղաքականություն 

Թուրքագետի անդրադարձը Աբդուլլահ Գյուլի հայտարարությանը

analitik.am

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությունը, թե Հայոց ցեղասպանության հարցը անհրաժեշտ է թողնել պատմաբաններին, հուսահատ մարդու կոչ էր։ Նման  տեսակետ, այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետը, անդրադառնալով Թուրքիայում Ֆրանսուա Օլանդ Աբդուլլահ Գյուլ մամուլի ասուլիսի ընթացքում Ցեղասպանության հետ կապված Թուրքիայի նախագահի հայտարարությանը, նշեց, թե դրանում ուշադրության արժանի որեւէ նոր բան չկար։

 «Երբ լրագրողը Ցեղասպանության հետ կապված հարցն ուղղեց 2 նախագահներին, առաջինը խոսեց Գյուլը՝ հաստատելով, որ իրենք խոսել են այդ թեմայի մասին։ Այսինքն, Գյուլն արդեն գիտեր թե ինչ է ասելու Օլանդը եւ իրեն մնում հաշտվել Թուրքիայի համար ստեղծված անցանկալի իրավիճակի հետ՝ կրկնելով միայն հին խոսքեր՝ պատմությունը թողնել պատմաբանների քննարկմանը։ Գյուլի հայտարարությունն ուղղակի հուսահատ մարդու կոչ էր»,-նշեց թուրքագետը։

Իսպիրյանի խոսքով՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման անհրաժեշտության մասին Օլանդի հայտարարությունից հետո թե Թուրքիայի նախագահի, թե մյուս բարձրաստիճան պաշտոնյաների լռությունը խոսում է թուրքական իշխանությունների՝ երկրի ներսում եւ դրսում ունեցած խնդիրների մասին, որոնք սկսվել են Գեզիի դեպքերով եւ շարունակվեցին «Մեծ կաշառք» սկանդալային գործողություններով։

Նույն շարքից