Հասարակություն 

21-ամյա աղջիկը կտրել է ձեռքը 400 հազար եվրո ապահովագրական վճար ստանալու համար

Սլովենիայում երիտասարդ աղջիկը կտրել է ձեռքը հանուն 400 հազար եվրո ապահովագրական վճար ստանալու: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Լյուբլյանա քաղաքում: Հիվանդանոց դիմած հարազատները պնդել են, թե 21-ամյա աղջիկը պատահաբար է կտրել ձեռքը, երբ ցանկացել է փայտ կտրել:

Իրավապահները կասկածում են, որ դավադրության կազմակերպիչները միտումնավոր են կտրված ձեռքը թողել տանը, որպեսզի հաշմանդամության կարգ ստանան, ինչը հավելյալ փոխհատուցում կբերեր: Բարեբախտաբար կտրված ձեռքը ժամանակին տեղափոխել են հիվանդանոց, բժիշկներին հաջողվել է հրաշք գործել և այն վերականգնել:

Սկսվել է քննություն, կասկածյալը կարող է 8 տարվա ազատազրկման դատապարտվել:

Նույն շարքից