Քաղաքական Միջազգային 

Ինչու հետաձգվեց Սերգեյ Լավրովի այցը Թուրքիա

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Թուրքիա հետաձգվել է։ Մարտի 12-ին նախատեսված երկօրյա այցը կկայանա մարտի 18-ին։

ՌԴ արտգործնախարարության տարածած հայտարարության համաձայն՝ այցի հետաձգումը պայմանավորված է նախարարության աշխատանքային գրաֆիկում կատարված փոփոխություններով։ Նշվում է, որ տվյալ փոփոխությունը նախապես համաձայնեցված է եղել Անկարայի հետ։

Հայտնի է, որ Լավրովն Անթալիայում պիտի հանդիպեր թուրք պաշտոնակցի՝ Մևլութ Չավուշօղլուի հետ, երկու նախարարներն այնուհետև պիտի նախագահեին Ռուսաստան-Թուրքիա ռազմավարական ծրագրավորման համատեղ խմբի նիստը։

Առայժմ Թուրքիան որևէ հայտարարություն չի արել նիստի հնարավոր հետաձգման վերաբերյալ։

Աղբյուր`    finansgundem.com

Նույն շարքից