Չեչնիայի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ արյան վրեժ է լուծելու բլոգեր Թոմսու Աբդուռահմանովից, ով հրապարակայնորեն վիրավորել է Ահմադ Կադրովին՝ վերջինիս անվանելով դավաճան: Մագոմեդ Դաուդովը նշել է, որ բլոգերն իր թշնամին է և խոստացել է գտնել վերջինիս:
«Մենք չենք պատրաստվում քեզ սպանել, մենք զարմանալի ձևով կուրախացնենք քեզ: Այսուհետ, երբ կպառկես քնելու, համոզվիր, որ փակել ես դռներն ու պատուհանները: Փողոցում քայլելիս կողքերդ նայիր, եթե հարված ստանաս, իմացիր, որ դա պատահականություն չէ»,-ասել է չեչեն պաշտոնյան:
Լեհաստանում ապրող բլոգերն արդեն արձագանքել է այդ հայտարարությանը՝ նշելով, որ դա ընդունում է որպես սպառնալիք և պատրաստվում է դիմել համապատասխան մարմիններին: