Տնտեսություն գլխավոր 

Վրաստանն ու Գազպրոմն ավարտեցին Հայաստան ռուսական գազը տեղափոխելու մասին բանակցությունները

Վրաստանի Էներգետիկայի և զարգացման նախարարության և ռուսական Գազպրոմի միջև ավարտվել են բանակցությունները, որոնք վերաբերում են Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տեղափոխելուն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, փոխանցում է Սպուտնիկ Վրաստանը:

Հիշեցնենք, որ վերջին պայմանագրի ժամկետը լրացել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին:

Վրաստանի վարչապետը նշել է, որ բանակցությունները Թբիլիսին վարել է ելնելով հետևյալ սկզբունքներից՝ Վրաստանի էներգետիկ անկախության պահպանում, պայմանագրում Վրաստանի դիրքերի բարելավում: Նա նշել է, որ բանակցություններն ավարտվել են նշյալ սկզբունքների պահպանմամբ:

Բանակցությունների մանրամասները հայտնի կդառնան Վրաստանի կառավարության նիստից հետո, երբ Էներգետիկայի նախարարը հանդես կգա հայտարարությամբ:

 

 

Նույն շարքից