Միջազգային Քաղաքական 

Ռուսաստանն այլևս չի համարվում Եվրախորհրդարանի ռազմավարական գործընկերը

Ռուսաստանն այլևս չի համարվում Եվրամիության ռազմավարական գործընկերը, և 1994 թվականին ստորագրված Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը պետք է վերանայվի: Այս մասին ասված է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում:

Եվրախորհրդարանը, որի լիազորություններն ավարտվում են այս տարի մայիսին, հորդորում է Եվրամիությանը արագ և համապարփակ կերպով վերանայել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություները՝ իր որոշումը հիմնավորելով նրանով, որ Ռուսաստանի արտաքին և ներքին քաղաքականությունը հակասում է ԵՄ նպատակներին և բազային արժեքներին:

Եվրախորհրդարանին հատկապես դուր չեն գալիս Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի հետ հարաբերություններում՝ սկսած 2014 թվականից:

 

Նույն շարքից