Քաղաքականություն 

Ադրբեջանը մշտապես ձգտում է խախտել ստատուս քվոն Ղարաբաղում:

analitik.am

Ադրբեջանը մշտապես ձգտում է խախտել ստատուս քվոն Ղարաբաղում: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով վերջերս Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ բանակցությունների արդյունքները:

Նրա խոսքով՝ համանախագահները իրենց առջեւ նպատակ են դնում թույլ չտալ կողմերի միջեւ լարվածության աճ: «Բավական է նայել, թե ինչ է գաղտազերծվել Մադրիդյան սկզբունքների հետ կապված: Խոսքը հրապարակված բոլոր սկզբունքների համաձայնեցման մասին է: Կա ձգտում Ադրբեջանին կառուցողական դաշտ տեղափոխելու, բայց երբ մենք լսում ենք Ադրբեջնի մշտական պնդումները՝ ստատուս քվոյի անթույլատրելի լինելու մասին, պարզ է դառնում, որ պաշտոնական Բաքվի բոլոր քայլերն ուղղված են դրա խախտմանը»,-ասել է Քոչարյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի, նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհների ու ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցչի հանդիպումը:

Նույն շարքից