Հասարակություն 

Ես Օսկանյանին ոչ մի բան չեմ տվել. Ում ինչքան կաշառք է տվել Սիլվա Համբարձումյանը

Արամ Հարությունյանին տրվել է 14 միլիոն դոլար կաշառք: 8 միլիոնն արդեն հստակեցված է, քանի որ փոխանցում էր, իսկ 6 միլիոնը տրվել է կանխիկ՝ Սուրեն Ավագյանի միջոցով, ով փախած է, նա Արամ Հարությունյանի համակուրսեցին է, նրա նազիր-վեզիրներից: Այս մասին լրագրողներին հայտնել է գործարար Սիլվա Համբարձումյանը:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին կաշառք տալուն, Համբարձումյանն ասաց, որ գումարը տվել է Սամվել Մայրապետյանին, որ փոխանցի, իսկ գումարը տեղ հասել է, թե՝ ոչ, չի կարող ասել. «Ես չեմ կարող հայտարարություն անել: Ինչ ասել եմ Սամվել Մայրապետյանի մասով, միշտ պնդել եմ և կպնդեմ»:

Հարցին, թե առաջիկայում կլինեն արդյո՞ք նոր անուններ, թե ում է ինքը կաշառք տվել, Համբարձումյանը բացասական պատասխան է տվել՝ հերքելով նաև այն, թե Վարդան Օսկանյանին ևս կաշառք է տվել. «Ես Օսկանյանին ոչինչ չեմ տվել: Մենք առերեսվել ենք ու երկուսով էլ նույնն ենք ասել»:

Նույն շարքից