ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը մասնակցել են ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ աշխատանքային հանդիպմանը: Այս մասին հայտնում է Աշոտյանը:
«Աշխատանքային հանդիպում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ՝ կազմակերպված ԿՈՆՐԱԴ ԱԴԵՆԱՈՒԵՐ հիմնադրամի կողմից»,-գրել է Աշոտյանը ֆեսբուքյան իր էջում: