Քաղաքական 

Ոչ ոք չի կարող մեզ ստիպել գնալ ազգովի ինքնասպանության․ Արման Աբովյան

«Հասկանում եմ, որ բոլորս մտահոգված ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությամբ, սակայն կարծում եմ, որ ամենակարևոր մտքերը բանակցությունների ընթացքում պետք է արտացոլեն հետևյալը.

1․ Մեզ հնարավոր չէ այլևս խաբել՝ ասելով` ադրբեջանցին (թուրքը) փոխվել է։ Մենք չենք հավատում ոչ մեկի՝ բացի մեզնից։

2․ Մեզ հնարավոր չէ համոզել զոհաբերել մեր անվտանգությունը` փոխարենը ստանալով ինչ-որ «պուպուշ» պայմանագիր` անվտանգության երաշխիքներով։

3․ Մեզ հնարավոր չէ վախեցնել, քանի որ մենք մեր վախի սահմանագիծն անցել ենք։ Ցեղասպանության տարիներին Դեր Զորի անապատներում մենք մեր վախը սպառել ենք, Սումգայիթի և Բաքվի արյունոտ փողոցներում մենք մեր վախը սպառել ենք, մենք այն սպառել ենք 2016 թվականի ապրիլին կապիտան Ուրֆանյանի խրամատում։

Մի խոսքով՝ մեր բախտը միայն մեր ձեռքում է, և ոչ ոք չի կարող մեզ ստիպել գնալ ազգովի ինքնասպանության` «նվիրելով» մեր որոշման իրավունքն ինչ-որ անհասկանալի «միջազգային հանրության» դատի»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ-ական Արման Աբովյանը։

Նույն շարքից