գլխավոր 

Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ պաշտոնից ազատել է ՀՀ փոխոստիկանապետին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Աղասի Կիրակոսյանն ազատվել է Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Ոստիկանությունում ծառայությունից: Որոշման մեջ մասնավորապես ասված է.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Ոստիկանությունում ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի.
Աղասի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ազատել Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Ոստիկանությունում ծառայությունից:

Նույն շարքից