Հասարակություն Ֆեյսբուք 

Շքեղ է մեր Մայր Հայաստանը, ցավոք այս ֆոնին․ Ի՞նչ եղավ աղբամշակման գործարանի կառուցման ծրագիրը

analitik.am

«Չէի ցականա վերադառնալ անցյալ, բայց ...

Սա Նորք-Մարաշ վարչական շրջանի Խանզադյան փողոցն է։ Այս վիճակն արդեն երկու շաբաթվա պատմություն ունի։ Ահազանգել եմ երկու անգամ, ջերմորեն խոստացել են «տիրություն» անել, բայց ...

Ստիպված եմ հանրային ահազանգ հնչեցնել և իրազեկել Երևանի քաղաքապետարանի պատասխանատու անձանց։

Փոխանցեք «Սանիթեքին», որ միայն աղբահանության վարձավճարն ավելացնելու մտադրությամբ աղբը հոդս չի ցնդում, այն պետք է ամեն օր մաքրել։

Շքեղ է մեր Մայր Հայաստանը, ցավոք այս ֆոնին։

Հ.Գ. Ի դեպ, ի՞նչ եղավ աղբամշակման գործարանի կառուցման ծրագիրը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի նախկին ավագանու ԵԾ խմբակցության անդամ Մարինա Խաչատրյան։

Նույն շարքից