ԼՂ հակամարտության առկայությամբ պայմանավորված Ադրբեջանի իշխանությունները շարունակում են թույլ չտալ տարբեր երկրների քաղաքացիներին մուտք գործել Ադրբեջանի տարածք, եթե նրանք ուղիղ կամ անուղղակի կերպով հայ լինելու հատկանիշներ ունեն: Դա հիմնավորվում է նրանով, որ նրանց անվտանգությունը հնարավոր չէ ապահովել: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Ադրբեջանի իշխանություններն արհամարհում են ռուսական իշխանությունների հորդորները, որ անթույլատրելի է խտրականություն ցուցաբերել էթնիկ պատկանելության համար այն մարդկանց նկատմամբ, ովքեր ժամանում են Ադրբեջան:
Վերոնշյալով պայմանավորված՝ ՌԴ իշխանությունները հորդորել են իրենց քաղաքացիներին Ադրբեջան մեկնելիս լավ մտածել մինչև այդ քայլինն դիմելը: